ՀՀ Փաստաբանների Պալատ


Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 23.06.2015թ. թիվ 176-Լ որոշմամբ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի արագ  արձագանքման հանձնախումբ (այսուհետ՝ Հանձնախումբ):

     Հանձնախումբը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որը`

ա) արձանագրում է փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանի լիազորությունների իրականացման խոչընդոտման դեպքերը կամ փաստաբանի նկատմամբ այլ անօրինական գործողությունները.

բ)     նպաստում է փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանների լիազորությունների իրականացման խոչընդոտները վերացնելուն:

 Հանձնախումբը կազմված է համակարգողից և անդամներից։ Հանձնախմբի անդամների քանակը չի սահմանափակվում։

Հանձնախմբի համակարգողին երկու տարի ժամկետով նշանակում է Պալատի նախագահը։ Հանձնախմբի անդամներին նշանակում է Հանձնախմբի համակարգողը՝ իր գործունեության ժամկետով։ Հանձնախմբի աշխատանքները կազմակերպում է Հանձնախմբի համակարգողը։

                Հանձնախմբի համակարգողը`

·       ապահովում է Հանձնախմբի բնականոն գործունեությունը, այդ թվում՝ կազմակերպում է Հանձնախմբի անդամի կամ անդամների այցը Դեպքի վայր, ինչպես նաև այդ կապակցությամբ համագործակցում է լրագրողների հետ.

·       սահմանում է Դեպքի արձանագրման համար անհրաժեշտ ձևաթղթերը.

·       Հանձնախմբի անունից հայտարարություն է տարածում Դեպքի վերաբերյալ.

·       Դեպքի վերաբերյալ գրավոր տեղեկացնում է Պալատի նախագահին և Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համակարգողին.

·       Դեպքին առնչվող փաստաբանի խնդրանքով տրամադրում է համապատասխան տեղեկանք Դեպքի վերաբերյալ.

·       յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև հաջորդ ամսվա 15-ը Պալատի նախագահին է ներկայացնում հաշվետվություն՝ հաշվետու ժամանակահատվածում արձանագրված Դեպքերի և իրականացված միջոցառումների մասին։

Բեռնել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի գործունեության մասին կարգը

Հայաստանի Հանրապետության  փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի  2019թվականի հուլիսի 02-ի № 211-Ա որոշմամբ  Հանձնախմբի համակարգող է վերանշանակվել  փաստաբան Գևորգ Մկրտչյանը: 

 

 

 








Բեռնել