ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ԼՐԱՑՆԵԼ

27.04.2020 18:26

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ԼՐԱՑՆԵԼ

ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը՝ հաշվի առնելով, որ․

·         կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիների շրջանում առաջանում են որոշակի դժվարություններ՝ առցանց դիմումներ լրացնելու հետ կապված,

·         ծրագրի 8-րդ և 9-րդ միջոցառումների շահառուները ըստ էության կարող են համապատասխանել «Փաստաբանության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին և ունենալ անվճար իրավաբանական օգնություն ստանալու անհրաժեշտություն,

հայտարարում է՝

Համապատասխան օգնությունը ստանալու նպատակով անհրաժեշտ է կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի հետ հետևյալ կապի միջոցներով՝ քաղաքացիներին դիմում-հայտերը լրացնելու հարցում առցանց աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին

 

Դիմումների համար՝ էլ. փոստ (e-mail): [email protected]

Փոստային հասցե՝ ՀՀ, Երևան, Զաքյան 7-2

Խորհրդատվության համար հեռ.՝ (+374) 10 600 714

Viber  (+374) 33 600 714

WhatsApp  (+374) 33 600 714

Skype (+374) 33 600 714



Բեռնել

Վերադառնալ