ՀՀ Փաստաբանների Պալատ


2026 թվականի ապրիլ ամսվա վերապատրաստման ժամանակացույցը

30.03.2026 13:52

       Հարգելի՛ փաստաբաններ,

       Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2026 թվականի ապրիլ ամսվա  վերապատրաստման դասընթացներին։

       Տեղեկացնում ենք նաև, որ ապրիլին դասերն անցկացվելու են առկա և հեռավար եղանակներով:

  • Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ վերապատրաստման հարցերով համակարգող Կարինե Ղաշանգյանին պատասխան նամակ ուղարկելով  [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

       Ուշադրություն. Հեռավար դասընթացները կանցկացվեն Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո: Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները, այդ մասին պարտադիր նշելով իրենց գրանցման հայտում:

       Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:

Բեռնել ժամանակացույցը

Այլ որոշումներ