ՀՀ Փաստաբանների Պալատ


ՀՀ ՓՊ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.03.2014 08:10

Ղեկավարվելով «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ' Պալատ) խորհրդի 05.02.2013թ. 3/7-Լ որոշմամբ հաստատված «Փաստաբանների վերապատրաստում իրականացնող հաստատությունների հավատարմագրման կարգ»-ի 2.2 և 3.4 կետերի պահանջներով,
հաշվի առնելով փաստաբաններին վերապատրաստել ցանկացող հաստատությունների (կազմակերպությունների) կողմից Պալատին ներկայացվող հավաստագրի, ինչպես նաև հավատարմագրված հաստատությունների (կազմակերպությունների) կողմից Պալատին ներկայացվող տեղեկանքի ձևը սահմանելու անհրաժեշտությունը'

Ո Ր Ո Շ Ե Ց Ի'

- սահմանել փաստաբանների վերապատրաստում իրականացնելու համար հավատարմագրվել ցանկացող հաստատությունների (կազմակերպությունների) կողմից Պալատին ներկայացվող հավաստագրի ձևը և բովանդակությունը համաձայն հավելված 1-ի.
- սահմանել հավատարմագրված հաստատությունների (կազմակերպությունների) կողմից Պալատին վերապատրաստված փաստաբանների վերաբերյալ ներկայացվող տեղեկանքի ձևը և բովանդակությունը համաձայն հավելված 2-ի:

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի նախագահ' Արա Զոհրաբյան

24 մարտի 2014թ.
թիվ 122-Լ
ք.Երևան

Հավելված 1'
ՀՀ փաստաբանների պալատի
նախագահի 24.03.2014թ. թիվ
122-Լ Որոշման
նախագահ'
Արա Զոհրաբյան ____________

_____________________________________________ (կազմակերպության կամ հաստատության անվանումը)

(կազմակերպության անունից հանդես եկող անձի անունը, ազգանունը, պաշտոնը)

______________________________________________
(կազմակերպության կամ հաստատության հասցեն,

-----------------------------------------------------------

ՀՎՀՀ-ն, իրավաբանական անձի պետական գրանցման համարը)

______________________________________________ (կազմակերպության կամ հաստատության հասցեն և հեռախոսը)

« »_______________201__թ.

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

Սույն հավաստագրով ____________________________ը (այսուհետ՝ Հաստատություն) հավաստում է, որ փաստաբաններին վերապատրաստելու հավատարմագիր ստանալու դեպքում փաստաբանների վերապատրաստումն իրականացնելու է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշումներով հաստատված թեմաների շրջանակում և վերջինիս հաստատած չափանիշներին համապատասխանող դասավանդողների միջոցով:
Սույնով Հաստատությունը հաստատում է, որ ունի (սեփականության կամ օգտագործման իրավունքով) վերապատրաստում իրականացնելու համար անհրաժեշտ տարածք և տեխնիկա:
Հաստատությունը պարտավորվում է յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա տասը ՀՀ փաստաբանների պալատին ներկայացնել վերապատրաստված փաստաբանների վերաբերյալ տեղեկանք' առանձին նշելով վերապատրաստման թեմաները, դասավանդողներին և ժամաքանակը:
Հաստատությունը համաձայնվում է կատարել ՀՀ փաստաբանների պալատի կողմից վերապատրաստման վերաբերյալ ընդունվող բոլոր ներքին իրավական ակտերի պահանջները:

______________________________________________
պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն, կնիք

 

Բեռնել հավատարմագրման որոշումը և դիմումի ձևը

Բեռնել հավատարմագրման տեղեկանքի ձևը

 

 

Այլ որոշումներ