ՀՀ Փաստաբանների Պալատ


ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՀԱՄԱԼՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

24.11.2015 16:00

Հարգելի' փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2015 թվականի նոյեմբեր ամսվա վերապատրաստման լրացուցիչ ավելացված (համալրված) դասընթացներին։

Հաշվի առնելով այն, որ հիմնականում աշխատանքային օրվա ավարտին է դասընթացը լինելու, ՀՀ փաստաբանների պալատը տրամադրելու է Ձեզ սուրճ, թեյ և թեթև սնունդ:

Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected]էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:

Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 18.12.2014թ. թիվ 35/8-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված  Փաստաբանների վերապատրաստման կարգի համաձայն՝

  1. Յուրաքանչյուր կիսամյակի (վեց ամսվա) համար փաստաբանը Կարգով նախատեսված ժամկետում և ընթացակարգով պետք է անցնի 12 (տասներկու) ակադեմիական ժամ (այսուհետ՝ ժամ, 1 (մեկ) ակադեմիական ժամը հավասար է 40 (քառասուն) րոպեի) վերապատրաստում: Կիսամյակի հաշվարկը՝ ա) սկսվում է հունվար ամսից և ավարտվում հունիսին (ներառյալ), կամ բ) սկսվում է հուլիս ամսից և ավարտվում դեկտեմբերին (ներառյալ).
  2. Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» թեմայով դասընթացների առնվազն 4 ժամ մասնակցությունը պարտադիր է: (բեռնել վերապատրաստման կարգը, բեռնել ժամանակցույցը)

 

                Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

վերապատրաստման հարցերով  համակարգող՝

Անի Ղարիբյան

 

[email protected]

Փոխկապակցված իրավական ակտեր

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
Այլ որոշումներ