ՀՀ Փաստաբանների Պալատ


Որակավորման հանձնաժողով

Որակավորման հանձնաժողով
Ընդհանուր տեղեկություններ

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է որակավորման քննությունները կազմակերպելու և դրանց արդյունքներն ամփոփելու նպատակով։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվում է Փաստաբանների պալատի խորհրդի կողմից` երկու տարի ժամկետով՝ ութ անդամի կազմով, ներկայացուցչության հետևյալ համամասնությամբ՝

1) Փաստաբանների պալատի նախագահ, ով ի պաշտոնե հանդիսանում է Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ,

2) Փաստաբանների պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով Պալատի խորհրդի կողմից ընտրված չորս փաստաբաններ,

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ.

4) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից մեկ գիտնական իրավաբան՝ այդ հաստատության ղեկավարի ներկայացմամբ.

5) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանից (այսուհետ` վճռաբեկ դատարան) մեկ դատավոր` վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ։

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նիստերը հրավիրում է որակավորման հանձնաժողովի նախագահը։

Փաստաբանների պալատի խորհրդի կողմից Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի չորս անդամները ընտրվում են` արտոնագիրը չկասեցված փաստաբանների կազմից` Փաստաբանների պալատի նախագահի առաջադրմամբ: Այն դեպքում, երբ Փաստաբանների պալատի նախագահի ներկայացրած որակավորման հանձնաժողովի փաստաբան թեկնածուն չի ընտրվում, ապա հինգօրյա ժամկետում ներկայացվում է նոր թեկնածու և եթե այս թեկնածուն էլ չի ընտրվում, ապա Փաստաբանների պալատի խորհրդի անդամներն են ներկայացնում թեկնածուների: Թեկնածուն համարվում է ընտրված, եթե այդ թեկնածուի օգտին քվեարկել են Փաստաբանների պալատի խորհրդի ներկա   անդամների երկու երրորդը:

Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի լիազորությունները, նիստերի գումարման կարգը և Փաստաբանների պալատի կանոնադրությամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Փաստաբանների պալատի խորհրդի կողմից ընդունված որակավորման քննությունների ընդունման և հանձնման կարգով:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 13.05.2022թ. թիվ 8/13-Ա որոշմամբ երկու տարի ժամկետով կազմավորվել է փաստաբանների պալատի նոր որակավորման հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

1) Սիմոն Բաբայան՝ ի.գ.թ., որակավորման հանձնաժողովի նախագահ (ի պաշտոնե).

2) Հունան Տեր Վարդանյան՝ ի.գ.թ., փաստաբան (արտոնագիր № 1108).

3) Արսեն Սարդարյան՝ ի.գ.թ., փաստաբան (արտոնագիր № 1090).

4) Արմինե Ֆանյան՝ փաստաբան (արտոնագիր № 1262).

5) Գառնիկ Թուխտարյան՝ փաստաբան (արտոնագիր № 531).

6) Արտյոմ Սուջյան՝ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական.

7) Արմեն Շուքուրյան՝ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչ, ի.գ.թ., ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող.

8) Արթուր Պողոսյան՝ ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայացուցիչ, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր.



1. ԲԵՌՆԵԼ«ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ» ԿԱՐԳԸ

2․ 2022  ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ  

3. ԳՐԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

4․ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ ՔՆՆԱԹԵՐԹԻԿ

5․ 2022Թ. ԱՇՆԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ






Սիմոն Ալբերտի Բաբայան
Գործող
Սիմոն Ալբերտի ԲաբայանՄասնագիտացում
Պայմանագրային հարաբերություններ
Ժառանգություն
Սնանկություն

Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Գառնիկ Գուրգենի Թուխտարյան
Գործող
Գառնիկ Գուրգենի ԹուխտարյանՄասնագիտացում
Քաղաքացիական այլ
Անձի դեմ ուղղված հանցագործություններ
Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ 010 53 78 16, 091 52 42 42; 055 52 42 42;
Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Հունան Մանվելի Տեր-Վարդանյան
Գործող
Հունան Մանվելի Տեր-ՎարդանյանՄասնագիտացում
Քաղաքացիական այլ
Վարչական այլ
Միջազգային այլ

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ 511 710, 093 83 90 07
Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Արմինե Կառլոսի Ֆանյան
Գործող
Արմինե Կառլոսի ՖանյանՄասնագիտացում
Քաղաքացիական այլ
Անձի դեմ ուղղված հանցագործություններ
Անձի ազատության, պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ , 091 33 90 42; 055 33 55 43
Գործունեության հիմնական վայր՝ Երևան
Արսեն Հեկտորի Սարդարյան
Գործող
Արսեն Հեկտորի ՍարդարյանՄասնագիտացում
Կորպորատիվ հարաբերություններ
Քաղաքացիական այլ
Բոլոր տեսակի քրեական գործեր

Կոնտակտային տվյալներ
Հեռ.՝ +374 33 37 43 75, +374 99 555 999
Գործունեության հիմնական վայր՝ Երևան