ՀՀ Փաստաբանների Պալատ


2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

22.08.2016 18:20

     Հարգելի' փաստաբաններ,

     Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2016 թվականի սեպտեմբեր ամսվա  վերապատրաստման դասընթացներին։

     Հաշվի առնելով այն, որ հիմնականում աշխատանքային օրվա ավարտին է դասընթացը լինելու, ՀՀ փաստաբանների պալատը տրամադրելու է Ձեզ սուրճ, թեյ և թեթև սնունդ:
     Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը (որևէ դասընթացի հետաձգման կամ տեղի չունենալու դեպքում ՀՀ փաստաբանների պալատը կծանուցի միայն նախապես գրանցված փաստաբաններին):

 

     Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 18.12.2014թ. թիվ 35/8-Լ որոշմամբ նոր խմբագրությամբ հաստատված Փաստաբանների վերապատրաստման կարգի համաձայն՝
     - Յուրաքանչյուր կիսամյակի (վեց ամսվա) համար փաստաբանը Կարգով նախատեսված ժամկետում և ընթացակարգով պետք է անցնի 12 (տասներկու) ակադեմիական ժամ (այսուհետ՝ ժամ, 1 (մեկ) ակադեմիական ժամը հավասար է 40 (քառասուն) րոպեի) վերապատրաստում: Կիսամյակի հաշվարկը՝ ա) սկսվում է հունվար ամսից և ավարտվում հունիսին (ներառյալ), կամ բ) սկսվում է հուլիս ամսից և ավարտվում դեկտեմբերին (ներառյալ).
     - Փաստաբանները յուրաքանչյուր տարի (հունվար-դեկտեմբեր) առնվազն չորս ժամ պետք է վերապատրաստվեն «Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» առարկայի շրջանակներում հաստատված թեմաներով: Մնացած թեմաները փաստաբաններն ընտրում են իրենց հայեցողությամբ։

 

     Բեռնել ժամանակացույցը 

 

     Հայաստանի Հանրապետության
     փաստաբանների պալատի
     վերապատրաստման հարցերով
     համակարգող՝ Անի Ղարիբյան
     [email protected]

Այլ որոշումներ