ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է «ԷՔՍՊԵՐՏԻԶ ՖՐԱՆՍ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

14.02.2022 16:02

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է  «ԷՔՍՊԵՐՏԻԶ ՖՐԱՆՍ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

       Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հյուրընկալել է Հայաստանում արդարադատության համակարգի ամրապնդման  ծրագրի «Էքսպերտիզ Ֆրանս» Ֆրանսիայի միջազգային փորձագիտության գործակալության ներկայացուցիչներ՝  դատարանների գնահատման գծով փորձագետ, CCPT-ի անդամ Վինսենթ Դեբլոյին և դատական վիճակագրության գծով փորձագետ Աննի Քենսին:

      Ողջույնի խոսքով հանդես եկավ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը՝ հյուրերին ներկայացնելով  Փաստաբանների պալատի , Հանրային պաշտպանի գրասենյակի և Փաստաբանական դպրոցի գործունեության առանձնահատկությունները:

       Միջազգային փորձագիտության գործակալության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով  հյուրընկալության համար նշեցին, որ իրենց այցը միտված է՝ ԵՄ ֆինանսավորմամբ ՀՀ-ում արդարադատության ամրապնդման ծրագրի իրականացմանը, մասնավորապես՝   ՀՀ-ում դատարանների գնահատման նոր համակարգի ներդրմանը:

      Ծրագրի շահառուներն են Փաստաբանների պալատը, Արդարադատության նախարարությունը, Արդարադատության ակադեմիան, Դատախազությունը և իրավական ոլորտի այլ հնարավոր կառույցներ:

       Դատարանների գնահատման գծով փորձագետ Վինսենթ Դեբլոն, նշեց, որ ՀՀ-ում դատական համակարգի գնահատմանն ուղղված ծրագիրը նախաձեռնելիս, որպես օրինակ  ուսումնասիրվել է նաև Ֆրանսիայում, Իտալիայում և Ալբանիայում առկա փորձը :

       Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաև դատաիրավական ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:


01
01
01
01
01
01



DOWNLOAD

BACK