ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԳԱՎԱԹ 2022» ՄՐՑԱՇԱՐ

07.04.2022 17:55

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ ԳԱՎԱԹ 2022» ՄՐՑԱՇԱՐ

         Հարգելի՛ գործընկերներ,

         ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը 2022թ. ապրիլի 16‑ին, ժամը 10:00-ին կազմակերպում է «Փաստաբանների շախմատի գավաթ 2022» մրցաշար:

         Մրցաշարը տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենքի 4-րդ հարկում (հասցեն՝ ք․ Երևան Զաքյան 7-2):

         Շախմատի մրցաշարին կարող են մասնակցել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանները և Փաստաբանական դպրոցի ունկնդիրները:  

         Մասնակցության ցանկության դեպքում անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 12-ը զանգահարել (010 600 701) հեռախոսահամարին կամ հետադարձ հաղորդագրությամբ հայտնել մասնակցության մասին՝ նշելով Ձեր անունը, ազգանունը, արտոնագրի և հեռախոսի համարները:

         Մրցաշարում 1-ից 8-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով և մեդալներով:

         Մրցաշարի արդյունքներով լավագույն խաղացողներից  կձևավորվի ՀՀ փաստաբանների պալատի շախմատի հավաքական թիմը:



DOWNLOAD

BACK