ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԷՐԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ

11.07.2022 10:32

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԱՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԷՐԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ
    ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհավորել է ԱՀ փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Էրիկ Բեգլարյանին:
 Նա մասնավորապես նշել է․
 
 Շնորհավորում եմ պարոն Էրիկ Բեգլարյանին` ԱՀ փաստաբանների պալատի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում արգասաբեր ու բեղմնավոր գործունեություն:
 
Պարոն Բեգլարյանի ընտրությամբ Արցախի Հանրապետության անկախ փաստաբանությունը կպահպանի և կամրապնդի իր հեղինակությունը: Վստահ եմ, որ մեր պետությունների փաստաբանական համայնքների միջև համագործակցային հարաբերությունները թևակոխելու են զարգացման նոր փուլ:
 
   Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքը միշտ եղել է և լինելու է Արցախի գործընկերների կողքին:
Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Օլյա Ալթունյանին դժվար ժամանակներում ԱՀ փաստաբանների պալատի նախագահի պարտականությունները պատվով և ջանասիրաբար կատարելու համար: Լիահույս եմ, որ նա կշարունակի իր գործունեությունը ի նպաստ ԱՀ փաստաբանական ինստիտուտի:


DOWNLOAD

BACK