ՓԱՍՏԱԲԱՆ ԿԱՐԵՆ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՈՐԴԻՆ` ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ԼԵՎՈՆ ԼԵՎՈՆՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 25 ՏԱՐԵԿԱՆ
13.08.2025 21:29
    Այսօր փաստաբան Կարեն Լևոնյանի որդու` Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Լևոն Լևոնյանի
ծննդյան 25-րդ տարեդարձն է :
    Ի հիշատակ Լևոն Լևոնյանի, Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում տեղի է ունեցել հոգեհանգստի
արարողակարգ, որին մասնակցել են նաև Փաստաբանների պալատի և Փաստաբանական ակադեմիայի
ներկայացուցիչները:
    Փաստաբանական համայնքի ներկայացուցիչները նաև հարգանքի տուրքն են մատուցել Լևոն Լևոնյանի շիրիմին:
Լևոն Լևոնյանի անունը կրող հուշահամալիր-պուրակում տեղի է ունեցել Փաստաբանների պալատի, Փաստաբանական ակադեմիայի  և Սևանի վեցերորդ միջնակարգ դպրոցի կողմից կազմակերպված մշակութային միջոցառումը: 
    Միջոցառման ընթացքում հնչել է ազգային և հայրենասիրական երաժշտություն, որը ներկայացվեց «Հայաստանի
նոր անուններ» ծրագրի պատանի կատարողների կողմից։
DOWNLOAD
BACK






















