ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

23.06.2015 13:38

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 23.06.2015 թվականի 176-Լ որոշմամբ այսօր հաստատվել է արագ արձագանքման հանձնախմբի գործունեության մասին կարգը։

Հանձնախմբի համակարգող է նշանակվել փաստաբան Գևորգ Մկրտչյանը։

Հանձնախումբը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որը`

ա) արձանագրում է փաստաբանի մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանի լիազորությունների իրականացման խոչընդոտման դեպքերը կամ փաստաբանի նկատմամբ այլ անօրինական գործողությունները .

բ)      նպաստում է փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում փաստաբանների լիազորությունների իրականացման խոչընդոտները վերացնելուն:

 

Հարգելի փաստաբաններ,

Ոստիկանության հետ հարաբերություններում խնդիրներ ծագելու դեպքում, կարող եք դիմել՝

-         ՀՀ ոստիկանության հետ կնքված հուշագրով համակարգող փաստաբան, խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանին- 091 100 878,

-         Արագ արձագանքման հանձնախմբի համակարգող՝ Գևորգ Մկրտչյանին- 077 007792,

-         ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր դեպարտամենտի ղեկավար Գևորգ Գևորգյանին- 091 483423

  

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի աշխատակազմ

 

 

 

 



Բեռնել

Վերադառնալ