ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ (ԹԱՐՄԱՑՎԱԾ)

24.06.2015 16:49

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ (ԹԱՐՄԱՑՎԱԾ)

ՀՀ փաստաբանական դպրոցը 2015 թվականի հունիսի 10-ից հունիսի 30-ը ներառյալ հայտարարում է 2015 թվականի աշնանային հոսքի ընդունելություն՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածությամբ առկա (ստացիոնար), ինչպես նաև հեռավար (դիստանցիոն, առցանց) եղանակով ուսուցման համար։ Հատուկ դիմորդների փաստաթղթերի ընդունման վերջաժամկետն է 24.06.2015թ.: 
 Դիմումներն ընդունվում են երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 10։00-18։00՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի:


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 606-609, (098) 655-601, (055) 320-052 կամ (096) 200-625 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլ․ հասցեին, այցելել www.advocates.am կայքէջ կամ ՀՀ փաստաբանական դպրոց (hասցեն՝ ք. Երևան, Զաքիյան 2, 3-րդ հարկ):


1․ ՀՀ փաստաբանական դպրոցի կանոնադրությունը, 2․ ՀՀ փաստաբանական դպրոցի վարչական տարածքում տեսանկարահանում և տեսաձայնագրում իրականացնելու կարգը, 3․ ընդունելության քննության կարգը, 4․ ընդունելության քննության գործընթացի ժամանակացույցը, 5․ դիմումի և 6․ ինքնակենսագրական տվյալներ պարունակող թերթիկի ձևերը տեղադրված են ստորև՝ www.advocates.am կայքէջում։


Ընդհանուր դիմորդների ընդունելության քննության մասնակցության վճարը կազմում է 35.000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ, իսկ հատուկ դիմորդների փաստաթղթերի ստուգման վճարը կազմում է 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ։ Գումարն անհրաժեշտ է փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝
բանկ և հաշվի համար՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ-ԲԱՆԿ» ՓԲԸ, 220303350262000
ստացող կազմակերպություն՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամ
նպատակը՝ ընդունելության քննության մասնակցության վճար (ընդհանուր դիմորդների դեպքում) կամ փաստաթղթերի ստուգման վճար (հատուկ դիմորդների դեպքում)

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի կառավարման խորհուրդը սահմանել է․

1․ Առկա եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ 65 (վաթսունհինգ), որից՝
1) քրեաիրավական ուղղվածության՝ 21 (քսանմեկ), որից՝ 20 (քսան) վճարովի, 1 (մեկ) անվճար տեղ,
2) քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 44 (քառասունչորս), որից՝ 42 (քառասուներկու) վճարովի, 2 (երկու) անվճար տեղ։

2. Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող ունկնդիրների քանակական կազմը՝ 15 (տասնհինգ), որից՝
1) քրեաիրավական ուղղվածության՝ 5 (հինգ) վճարովի տեղ,
2) քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 10 (տասը) վճարովի տեղ։

3․ Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող ԼՂՀ ունկնդիրների քանակական կազմը՝ 10 (տասը), որից՝
1) քրեաիրավական ուղղվածության՝ 4 (չորս), որից՝ 3 (երեք) վճարովի, 1 (մեկ) անվճար տեղ,
2) քաղաքացիաիրավական (վարչաիրավական) ուղղվածության՝ 6 (վեց), որից՝ 5 (հինգ) վճարովի, 1 (մեկ) անվճար տեղ։

4․Հատուկ դիմորդների քանակական կազմը՝ 24 (քսանչորս), որից՝
1) դատախազի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝ 4 (չորս) տեղ,
2) փաստաբանի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝ 4 (չորս) տեղ,
3) դատավորի առնվազն 10 (տասը) տարվա ստաժ ունեցողների համար՝ 4 (չորս) տեղ,
4) իրավաբանական գիտությունների թեկնածուի, իրավաբանական գիտություն¬ների դոկտորի գիտական աստիճան ունեցողների համար՝ 12 (տասներկու) տեղ:

5․Հեռավար (առցանց, դիստանցիոն) եղանակով ուսուցում անցնող ԼՂՀ ունկնդիրներն ազատված են ՀՀ փաստաբանական դպրոցի ընդունելության քննության մասնակցության վճարից՝ 35․000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամից։

6. Ընդունելության քննության անցողիկ շեմը՝ 100 (մեկ հարյուր) միավոր։

7. Ունկնդիրների ուսման վարձի չափը՝
1) ընդհանուր ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ,
2) պարզեցված ընթացակարգով ուսուցման դեպքում՝ 450.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
3) պարզեցված ընթացակարգով հատուկ դիմորդի ծրագրով ուսուցման դեպքում՝ 450.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։

8․ ԼՂՀ ունկնդիրների ուսման վարձի չափը՝
1) ընդհանուր կարգով ուսուցման դեպքում՝ 250.000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,
2) պարզեցված կարգով ուսուցման դեպքում՝ 225.000 (երկու հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ։

 

Բեռնել դիմումի ձևը

Բեռնել ինքնակենսագրական թերթիկի ձևը

Բեռնել ժամանակացույցը

Բեռնել կանոնադրությունը

Բեռնել ընդունելության կարգը

Բեռնել տեսանկարահանման կարգը 

 

 

 

 


Բեռնել

Վերադառնալ