ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՏՆԱՅՑԵՐ՝ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ: PASTINFO.AM

18.07.2015 19:10

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՏՆԱՅՑԵՐ՝ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ՀԵՏ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ: PASTINFO.AM

Երևանում ներկայումս 27 հանրային պաշտպան է գործում, այդ թվում 4-ը՝ քաղաքացիական գործերով, ևս 28-ը մարզերում են, սակայն նրանցից մի մասը կես հաստիքով են աշխատում:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանի կարծիքով՝ ռեսուրսները քիչ են, քանի որ աննախադեպ շատացել են գործերը։ Որպես միջանկյալ լուծում՝ նախաձեռնել են անվճար խորհրդատվության օրեր, ինչն իրականացնում են Փաստաբանական դպրոցի ունկնդիրները։

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում փաստում է, որ այս որոշումն օգնեց բեռնաթափել հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքը, իսկ անվճար խորհրդատվություն տրամադրվում է բոլոր քաղաքացիներին:

Առաջիկայում մարզերում նախատեսվում է արտագնա խորհրդատվություն կազմակերպել, ներկայումս այդ խորհրդատվությունը կազմակերպվում է 4 մարզերում՝ Արարատում, Լուռիում, Կոտայքում և Շիրակում:
Արարատի մարզի բնակիչները, մարզի բոլոր փաստաբանների կողմից անվճար խորհրդատվություն կարող են ստանալ յուրաքանչյուր ամսվա առաջին հինգշաբթի օրը: Լուռու մարզում՝ յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրը, իսկ Գյումրիում անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվում յուրաքանչյուր աշխատանքային օր:

Ինչպես նշեց Մելանյա Առուստամյանը, նախատեսվում է այս ծրագրի շրջանակն ընդլայնել եւ առաջիկայում մյուս մարզերում ևս կիրականացվի:

Շարունակությունը տես սկզբնաղբյուր կայքում

 


Բեռնել

Վերադառնալ