ՀՀ Փաստաբանների Պալատ

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

29.07.2015 20:12

«ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի փաստաբաններ,
«Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել հաշտարարություն թեմայով դասընթաց փաստաբանների համար: Դասընթացը կանցկացվի Լոնդոնում գործող «Վեճերի արդյունավետ կարգավորման կենտրոնի» (ՎԱԿԿ) կողմից: ՎԱԿԿ-ը Միացյալ Թագավորությունում հաշտարարության դասընթացներ անցկացնող առաջատար կենտրոն է և հմտությունների զարգացման դասընթացների տրամադրման և մշակման ոլորտում բարձր հեղինակություն է վայելում ամբողջ աշխարհում:
ՎԱԿԿ-ը դասընթաց կանցկացնի փաստաբանների երկու խմբի համար 2015 թվականի օգոստոսի 11-ին։ Յուրաքանչյուր խումբ բաղկացած կլինի առավելագույնը 24 մասնակցից: Առավոտյան դասընթացը կսկսվի ժամը 9:00-ին և կավարտվի 13:00-ին, իսկ հետկեսօրյա դասընթացը կսկսվի ժամը 13:30-ին և կավարտվի 17:30-ին:
Դասընթացին մասնակցելու ցանկության դեպքում անհրաժեշտ է գրանցվել մինչև 2015 թվականի օգոստոսի 7-ը։ Գրանցվելու համար խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին' նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:
Տեղերի սահմանափակ լինելու պատճառով դասընթացին հնարավոր կլինի մասնակցել միայն նախապես գրանցվելու դեպքում: Մասնակցելով դասընթացին' յուրաքանչյուր փաստաբան կլրացնի պարտադիր վերապատրաստման 4 ժամ:

Հարգանքով՝
ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ

 

 


Բեռնել

Վերադառնալ