ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՆԳԼԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

13.08.2015 12:27

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՆԳԼԻԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ


ՀՀ փաստաբաններն այսուհետ իրավունք ունեն մասնակցելու Անգլիայի փաստաբանների որակավորման քննություններին և ստանալու Անգլիայի և Ուելսի փաստաբանի (Solicitor) արտոնագիր
Անգլիայի և Ուելսի փաստաբանների կարգավորող մարմինը (Solicitors Regulation Authority) Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ փաստաբանների պալատին 2015 թվականի օգոստոսի 11-ին ընդգրկել է «ճանաչված իրավազորությունների» ցանկում, որը հնարավորություն է տալիս կարգավորող մարմնի կողմից իրականացվող QLTS (Qualified Lawyers Transfer Scheme) ծրագրի միջոցով ՀՀ փաստաբաններին մասնակցել Անգլիայում համապատասխան որակավորման քննություններին և ստանալ Անգլիայի և Ուելսի փաստաբանի (Solicitor) արտոնագիր:
Ծրագիրը նախատեսում է 2 որակավորման քննություն, որոնք դիմորդները պետք է հանձնեն՝ 1. թեսթային եղանակով (Multiple Choice Test (MCT) և 2. գործնական՝ (Objective Structured Clinical Examination (OSCE).
Բացի որակավորման քննություններից, դիմորդները կարգավորող մարմնին պետք է ներկայացնեն անգլերեն լեզվի համապատասխան մակարդակին տիրապետելը հաստատող փաստաթուղթ:
Ծրագրի և քննությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ անմիջապես կարգավորող մարմնի և քննություններն անցկացնող կրթական կազմակերպության կայքերից.
http://sra.org.uk/solicitors/qlts.page
http://qlts.kaplan.co.uk/home 

ՀՀ փաստաբանների պալատի անդամները իրենց ուսումնառության և գիտելիքների շնորհիվ, փաստորեն, հնարավորություն ունեն ձեռք բերելու նաև անգլիական իրավունքի մասնագետի և փաստաբանի կոչում, ինչը լավ հնարավորություն է մեր փաստաբանների համար, թե մասնագիտական, թե աշխատանքային առումով նոր հաջողություններ գրանցելու, այդ թվում՝ միջազգային ասպարեզներում:

Միևնույն ժամանակ ՀՀ փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում փաստաբան Տիգրան Մարտիրոսյանին (արտոնագիր՝ 1488), ում նախաձեռնությամբ և ջանքերով այս հնարավորությունն ընձեռվեց փաստաբաններին։



Բեռնել

Վերադառնալ