ՀՀ Փաստաբանների Պալատ

ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ-ԲԱՆԱՍՏԵՂԾ ՓԱՍՏԱԲԱՆ

13.08.2015 18:58

ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ-ԲԱՆԱՍՏԵՂԾ ՓԱՍՏԱԲԱՆ

Փաստաբան Նորայր Հակոբյանը (արտոնագիր 1832), այսօր՝ օգոստոսի 13-ին, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատին է նվիրել իր կողմից հեղինակած ՙԵրգ՝ առանց մեղեդու՚ բանաստեղծությունների ժողովածուն, որտեղ արտացոլված են փաստաբան բանաստեղծի ներաշխարհը և իր պատկերացրած կյանքի փիլիսոփայությունը:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել բանաստեղծ փաստաբանին, տեղեկացնելով, որ փաստաբանների պալատը աշխատանքներ է իրականացնում բացահայտելու համար շնորհաշատ փաստաբաններին, ովքեր ստեղծագործական ձիրք ունեն և կա մտադրություն մոտ ապագայում փաստաբանների պալատում ստեղծել ստեղծագործողների համապատասխան ակումբ։
Հ.Գ.
Նոր-Այրի ստեղծագործություններից մի հատված:
ԱՆՎԵՐՆԱԳԻՐ...
..Բայց ..այգեպանս լավ գիտեմ վաղուց,
Որ կինը միայն տերևն է ծառի
Ու խոր աշնանը լքում է ծառին,
Իսկ ծառը նորից կանաչել գիտի...
Չէ որ իմ այգում հարյուր ծառ ունեմ...

 


Բեռնել

Վերադառնալ