ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒԿՆԴԻՐՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

23.10.2015 18:42

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒԿՆԴԻՐՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

Արդարդատության ակադեմիայի ունկնդիրները այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ռեկտոր Ռուբեն Մելիքյանի գլխավորությամբ հյուրընկալվել են ՀՀ փաստաբանների պալատ:

Ապագա դատավորներն ու դատախազները ՀՀ փաստաբանների պալատում ծանոթացել են մրցակցային դատավարության կողմերից մեկի փաստաբանների և մասնավորապես հանրային պաշտպանի աշխատանքներին: Հանրային պաշտպանի գրասենյակում ղեկավարի տեղակալ Վարսեր Կարապետյանը ներկայացրել է այն օրենսդրական ակտերը, որոնցով առաջնորդվում են հանրային պաշտպան նշանակելիս, ներկայացվել է հանրային պաշտպանի գործառույթները: Այնուհետև ունկնդիրները մասնագիտական քննարկում են ունեցել հանրային պաշտպանների հետ:

Փաստաբանական դպրոցում շրջայցի ժամանակ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը ներկայացրել Դպրոց ընդունվելու և ավարտելու կարգը և ուսումնական պրոցեսի կազմակերպումը:

ՀՀ փաստաբանների պալատում նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է Արդարադատության ակադեմիայի ռեկտորին և ունկնդիրներին և ներկայացրել փաստաբանի բարդ ու պատասխանատու գործի մասին, կիսվել մասնագիտական փորձով: Նա կարևորել է Ակադեմիայի ունկնդիրները այցը, քնի որ հետագայում նրանք դատական նիստերի դահլիճներում հանդիպելիս կկարողանան իրացնել արդար մրցակցային իրավունք:


01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ