ՀՀ Փաստաբանների Պալատ

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ. ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՙԱՐՄԱՎԻՐ՚ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ

05.11.2015 17:16

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ.  ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՙԱՐՄԱՎԻՐ՚ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ

Փաստաբանների պալատի փաստաբանները, այդ թվում՝ հանրային պաշտպաններն այսօր՝ նոյեմբերի 5-ին այցելել են ՀՀ ԱՆ ՔԿՎ ՙԱրմավիր՚ քրեակատարողական հիմնարկ՝ խորհրդատվություն տրամադրելու ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող դատապարտյալներին:

Ծրագրում ներգրավված փաստաբաններն արդեն այցելել են Վանաձորի և Գորիսի ՔԿՀ-ներ:

Նշենք, որ այս փաստաբանական ծրագիրն իրականացվում է ՀՀ փաստաբանների պալատի և Եվրոպայի Անվտանգության ու Համագործակցության Կազմակերպության երևանյան գրասենյակի միջև կնքված համաձայնագրի հիման վրա:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար Վիկտորյա Բուչոկը:

Ծրագիրը սկսել է նոյեմբեր ամսից, որի նպատակն է ՀՀ քրեակատարողական հիմնարկներում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել նախնական կալանքի տակ գտնվող անձանց և դատապարտյալներին: Իրավաբանական խորհրդատվությունները տեղի կունենան հենց ՔԿՀ-ներում:  Ծրագրում ընդգրկված են Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկներ: Ծրագիրն ըստ կնքված համաձայնագրի կավարտվի 2015թ. դեկտեմբեր ամսին:

 


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ