ՀՀ Փաստաբանների Պալատ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

05.11.2015 12:34

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐԸ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

ՀՀ փաստաբանների պալատում երեկ` նոյեմբերի 4-ին, հյուրընկալվել են Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները: Նրանք Պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանի ուղեկցությամբ  շրջայց են են կատարել շենքում, եղել են Հանրային պաշտպանի գրասենյակում, որի ղեկավար Մելանյա Առուստամյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը: Փաստաբանական դպրոցի փոխտնօրեն Ռոման Ահարոնյանը ծանոթացրել է դպրոցի աշխատանքներին:  Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպել են Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին:  Վերջինս ունկնդիրներին ներկայացրել է Փաստաբանական դպրոց ընդունելության և որակավորման ընթացակարգը: Նրա խոսքով բոլոր հնարավոր միջոցները օգտագործվել է, որպեսզի միայն գիտելիքի առկայության դեպքում դիմորդը կարողանա հաղթահարել ընդունելության քննությունը: ՙՄեխանիզմները բարդացրել են քննության անցկացման ընթացակարգը, սակայն զերծ են պահում թե որակավորման քննությունները թե ընդունելության քննությունները կոռուպցիոն տարրերից՚,-նշել է Զոհրաբյանը: Կոռուպցիայի դեմ պայքարը Փաստաբանների պալատի առաջնահերթություններից է. «Առաջին իսկ օրվանից դպրոցի ունկնդիրներին դասերի ընթացքում քարոզում ենք, որ հեռու մնան կոռուպցիայից»։

Հանդիպման ընթացքում երիտասարդ առաջնորդները հետաքրքրվել են Փաստաբանների պալատի ընդհանուր գործունեությունից ու փաստաբանական համայնքի խնդիրներից:


01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ