ՀՀ Փաստաբանների Պալատ

ՄԱՐՏՈՒՆ ՓԱՆՈՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ» ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ

06.11.2015 15:36

ՄԱՐՏՈՒՆ ՓԱՆՈՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ» ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի միջազգային հարաբերությունների գծով խորհրդական, խորհրդի անդամ Մարտուն Փանոսյանը 2015թ. հոկտեմբերի 28-ից 30-ը Իսպանիայի Վալենսիա քաղաքում մասնակցել է «Փաստաբանների միջազգային միության» տարեկան ընդհանուր ժողովին և դրան հաջորդող համաժողովին: Միջոցառումներին ընդհանուր առմամբ մասնակցել են ավելի քան 3000 փաստաբաններ և իրավաբաններ՝ աշխարհի 100-ից ավելի երկրներից: Տարեկան ընդհանուր ժողովին քննարկվել և քվեարկության են դրվել օրակարգում նախապես ընդգրկված բոլոր հարցերը՝ այդ թվում կառույցի նորընտիր նախագահի թեկնածության հաստատման հարցը, տարեկան բյուջեն, կառույցի անդամ երկրներում փաստաբանության առջև ծառացած խնդիրները: Տարեկան ժողովին հաջորդած համաժողովին կազմակերպվել են «միջազգային արբիտրաժ», «մրցակցային իրավունք», «մտավոր սեփականություն», «փաստաբանական ընկերությունների կառավարում» և այլ թեմաներով քննարկումներ:

Նշենք, որ ՀՀ փաստաբանների պալատը 2013թ. դեկտեմբերի 7-ից հանդիսանում է «Փաստաբանների միջազգային միության» լիիրավ անդամ:  2015թ. ապրիլի 11-ի «Փաստաբանների միջազգային միության» տնօրենների կոմիտեի որոշմամբ Մարտուն Փանոսյանը նշանակվել է նշված կառույցի նախագահի խորհրդական:

 



Բեռնել

Վերադառնալ