ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2015թ. ԱՇՆԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

11.11.2015 10:00

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ 2015թ. ԱՇՆԱՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

     Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը 10.11.2015 թվականի թիվ 7-րդ նիստում ամփոփել է 2015 թվականի աշնանը կազմակերպված որակավորման քննությունների գրավոր առաջադրանքները։
     Որակավորման քննություններին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի 2014 թվականի աշնանային հոսքի ունկնդիրները, ինչպես նաև 2015 թվականի գարնանային հոսքի՝ պարզեցված կարգով ուսուցում անցած այն ունկնդիրները, որոնք ունեցել են իրավաբանի 5 և ավելի տարիների աշխատանքային ստաժ: Ընդհանուր առմամբ 2015 թվականի աշնանը կազմակերպված որակավորման քննություններին մասնակցել է 94 ունկնդիր։
     Որակավորման քննությունները չեն հանձնել 12 աշխատանքների հեղինակներ։

      Բեռնել «Որակավորման քննությունների գրավոր առաջադրանքների գնահատականները ամփոփելու մասին» 10.11.2015թ. թիվ 07-1-Ա որոշումը

     ԴԵՈՆԹՈԼՈԳԻԱՅԻ ՄՈԴՈՒԼ

     Բեռնել դեոնթոլոգիայի խնդիրներ լուծելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

     ՔՐԵԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ     

     Բեռնել միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավորառաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

     Բեռնել դատավճռի դեմ վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքներիամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

     ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄՈԴՈՒԼ   

     Բեռնել հայցադիմում կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

     Բեռնել վերաքննիչ բողոք կազմելու վերաբերյալ գրավոր առաջադրանքների ամփոփման արդյունքում գնահատված ծածկագրերի հեղինակների ցանկը

 

     Հայաստանի Հանրապետության
     փաստաբանների պալատի
     որակավորման հանձնաժողով




Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ