ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

20.11.2015 16:45

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

     Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ նոյեմբերի 20-ին, հյուրընկալվել են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսերի շուրջ 70 ուսանողներ:
     ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնած հանդիպման նպատակն էր ծանոթանալ փաստաբանական գործին և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի գործունեությանը:
     ԵՊՀ ուսանողները շրջայց են կատարել Հանրային պաշտպանի գրասենյակում: ՀՊԳ ղեկավար Մելանյա Առուստամյանը ներկայացրել է Հանրային պաշտպանի գործունեության մանրամասները և գրասենյակի աշխատանքը:
     ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը Փաստաբանական դպրոցում ներկայացրել է ընդունելության և ուսուցման ընթացակարգերը, մանրամասնել այն փաստաթղթերի ցանկը և այն կարգավիճակը, որ պետք է ունենա քաղաքացին Դպրոց դիմելու իրավունք ստանալու համար: Սիմոն Բաբայանի խոսքով, Փաստաբանական դպրոց կարող էին ընդունել իրավաբանի բազային կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ) ունեցող քաղաքացիները, սակայն ՀՀ սահմանադրական դատարանը կայացրել է որոշում, որով Փաստաբանական դպրոց կարող են ընդունվել նաև իրավագետի մագիստրոսի կոչում ունեցող քաղաքացիները, եթե նրանք չունեն իրավաբանի բակալավրի բազային կրթություն։
     ՀՀ փաստաբանների պալատում աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանը ներկայացրել է Փաստաբանների պալատի խորհրդի նիստերի դահլիճում Պալատի խորհրդի աշխատանքը:
     Ուսանողներին ընդունել է նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ