ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓՊ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ՝ «ԶՆՆՄԱՆ ԵՎ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՎԵՐՈՀԻՇՅԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ»

11.04.2016 10:06

Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 11.04.2016թ. ժամը 17.00-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ակումբը  կազմակերպում է քննարկում՝ «Զննման և խուզարկության հասկացությունները, դրանց կատարման մեխանիզմները, ինչպես նաև փաստաբանի նկատմամբ կիրառվող վերոհիշյալ գործողությունների իրավաչափությունը և միջոցները» թեմայով:

Քննարկումը տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում (հասցե՝ ք.Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ):

Ակումբի նիստը կվարեն փաստաբաններ Մելանյա Առուստամյանը և Մարինե Թովմասյանը:

Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:



Բեռնել

Վերադառնալ