ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

10.05.2016 14:58

ՀՈՒՆԻՍԻ ՄԵԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ փաստաբանների պալատը Երեխաների իրավունքների պաշտպանության տոնին ընդառաջ 7-ից 15 տարեկան երեխաների համար հայտարարում է ԵՍ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՄ խորագրով շարադրությունների մրցույթ:
Շարադրությունները չունեն տեքստային կամ քանակական որևէ սահմանափակում:
Խնդրում ենք աշխատանքներն ուղարկել [email protected] հասցեին մինչև մայիսի 24-ը: Էլեկտրոնային նամակում պետք է նշել երեխայի անունը, հայրանունը, ազգանունը, դպրոցի անվանումը, դասարանը և հեռախոսահամարը։ Արդյունքները կամփոփվեն և լավագույն շարադրությունների հեղինակներին մրցանակները կհանձնվեն հունիսի մեկին:
Հարցերի համար զանգահարել՝ 094536002 ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին:

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
     մամուլի կենտրոն



Բեռնել

Վերադառնալ