ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ «ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՀԻՄՆ ՁԳՁԳՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ

27.05.2016 10:44

Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 27.05.2016թ. ժամը 18.30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի կունենա ակումբի նիստ, որի շրջանակներում քննարկվելու է 2 հարց.

1. Դատարանների կողմից դատական նիստերի անհիմն ձգձգումները, գործը վարույթ ընդունելուց հետո տևական ժամանակ նիստեր չնշանակելը, դրա բացասական ազդեցությունը փաստաբանական գործունեության և ընդհանուր գործի վրա, կանխարգելման և/կամ վերացման մեխանիզմները.

2. Նախաքննության մարմնի կողմից պաշտպան ներգրավելուն խոչընդոտելը, ներգրավումից հետո առանց պաշտպանի քննչական գործողություններ կատարելը: 

Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. հասցեին` նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:

Ակումբի նիստին մասնակցած փաստաբաններին հաշվարկվելու է 4 պարտադիր վերապատրաստման ժամ։




Բեռնել

Վերադառնալ