ՀՀ Փաստաբանների Պալատ

Խորհրդատվություն` Մտավոր սեփականության իրավունքի ոլորտում

11.01.2012 11:51

«Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադրամը սիրով տեղեկացնում է, որ սկսել է մտավոր սեփականության իրավունքի ոլորտում անվճար իրավաբանական խորհրդատվության իր վեցամսյա ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանի բոլոր այն ստեղծագործողները, հեղինակները, գյուտարարները, գիտնականները և մտավոր սեփականություն ստեղծող այլ անձինք (այդ թվում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները), ովքեր հնարավորություն չունեն օգտվելու այս բնագավառի իրավաբանական թանկարժեք ծառայություններից, կարող են ստանալ անվճար խորհրդատվություն` մինչև 2012թ. հունվարի 31-ը:

Ծրագրին չեն կարող մասնակցել շահույթ ստանալու նպատակ հետապնդող կազմակերպությունները և (կամ) նրանց ներկայացուցիչները` իրենց կազմակերպության մտավոր սեփականության իրավունքին վերաբերող հարցերով, ինչպես նաև Հայաստանի ռեզիդենտ չհանդիսացող և (կամ) օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք:

Բոլոր հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 51-22-47 հեռախոսահամարով:



Բեռնել

Վերադառնալ