ՀՀ Փաստաբանների Պալատ

50 ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ՓԱՍՏԱԲԱՆ ԵԶԵԳԵԼՅԱՆ» ԹՈՇԱԿ

26.07.2016 15:56

50 ՓԱՍՏԱԲԱՆԻ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ «ՓԱՍՏԱԲԱՆ ԵԶԵԳԵԼՅԱՆ» ԹՈՇԱԿ

     Հարգելի փաստաբաններ,
     Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ, բարերար Ռայմոն Եզեգելյանի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջև շարունակական համագործակցության շրջանակներում՝ Ռայմոն Եզեգելյանը պատրաստակամություն է հայտնել կանխավճարի կարգով վճարել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի կողմից սահմանած կարգով որոշված ևս 50 (հիսուն) փաստաբանի մեկ տարվա անդամավճարները:
     Նշված նախաձեռնության կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 25.07.2016թ․ թիվ 226-Լ որոշմամբ հաստատվել է «50 փաստաբանի «Փաստաբան Եզեգելյան» թոշակ տրամադրելու մասին» կարգը, համաձայն որի` շահառուներին որոշելու նպատակով ձևավորված հանձնաժողովը՝ ըստ կարգով նշված առաջնահերթության, նախապատվություն է տալու հետևյալ փաստաբաններին՝
    1) 1991 թվականի հունվարի 1-ից (ներառյալ) հետո ծնված փաստաբաններին՝ ոչ ավել, քան 40 (քառասուն) փաստաբան: Այս խմբում նախապատվությունը տրվում է տարիքով առավել փոքր փաստաբաններին

    2) Կին փաստաբաններին, որոնք հանդիսանում են միայնակ մայր՝ ոչ ավել, քան 10 (տասը) փաստաբան: Սույն կարգի իմաստով միայնակ մայր է համարվում ամուսնության մեջ չգտնվող այն կինը, ում խնամքի տակ գտնվում է առնվազն մեկ անչափահաս երեխա, որի ծննդյան վկայականում (ա) բացակայում է երեխայի հոր մասին գրանցումը, կամ, (բ) երեխայի հոր մասին գրանցումը կատարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` մոր ցուցումով, կամ, (գ) երեխայի հայրը մահացել է, կամ (դ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով երեխայի հայրը ճանաչվել է անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած: Այս խմբում նախապատվությունը տրվում է առավել շատ երեխա ունեցող, իսկ երեխաների հավասար քանակի դեպքում՝ առավել փոքր տարիքի երեխա ունեցող փաստաբաններին:

     Կարգին համապատասխան որոշված ընդհանուրը 50 շահառուներին կտրվեն համապատասխան հավաստագրեր։

     Հիշեցնենք նաև, որ բարերար Ռայմոն Եզեգելյանի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի միջև համագործակցության շրջանակներում 2015 և 2016 թվականների ընթացքում մեկ տարվա անդամավճարների կանխավճարների հավաստագրեր են շնորհվել ընդհանուրը 160 փաստաբանի, որոնցից 80-ը՝ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, իսկ 80-ը՝ Երևան քաղաքում:




Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ