ՀՀ Փաստաբանների Պալատ

“Փաստաբանական հմտություններ” դասընթաց

19.01.2012 12:09

Հարգելի փաստաբաններ

 Հաշվի առնելով մասնակիցների դրական գնահատականները և հետաքրքրությունը “Փաստաբանական հմտություններ” դասընթացի նկատմամբ, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության  Իրավունքի գերակայության նախաձեռնության (ABA/ROLI) հայաստանյան ներկայացուցչությունը կրկին կազմակերպում է “Փաստաբանական հմտություններ” դասընթաց քրեական իրավունքի բնագավառում մասնագիտացող փաստաբանների և իրավաբանների համար: Դասընթացը տեղի կունենա 2012թ. փետրվարի 4-ից մինչև մարտի 31-ը յուրաքանչյուր շաբաթ օր, ՀՀ Փաստաբանների պալատի նիստերի դահլիճում` ժամը 11:00-ից 15:00-ն:

 Ցանկացողներին խնդրվում է մինչև 2012թ. հունվարի 27-ը զանգահարել ABA/ROLI հայաստանյան ներկայացուցչության գրասենյակ 554-991, 556-449 հեռախոսահամարներով և գրանցվել: Տեղերը սահմանափակ են: Կից ներկայացվում է դասընթացների ժամանակացույցն ըստ թեմաների:

 



Բեռնել

Վերադառնալ