ՀՀ Փաստաբանների Պալատ

ՍԵՄԻՆԱՐ–ՔՆՆԱՐԿՈՒՄ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

09.09.2016 17:04

Հարգելի՛ փաստաբաններ

ՀՀ փաստաբանների պալատը Հայաստանում եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող և «ՖԵՄԻԴԱ» ՀԿ կողմից համատեղ իրականացվող EIDHR/2014/352-315 ծրագրի շրջանակներում 2016 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 10:00-ից 14:00-ը ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Զաքիյան 2, ՀՀ փաստաբանների պալատ, 4-րդ հարկ) կազմակերպում է «Վարչարարության, վարչական վարույթի և վարչական դատավարության վերաբերյալ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները» խորագրով սեմինար-քննարկում:

Սեմինարի բանախոսներն են ՀՀ արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Էմիլ Ամիրխանյանը և իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը:

Նշված դասընթացին մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի 6 (վեց) ակադեմիական ժամ վերապատրաստում:

Դասընթացին կարող են մասնակցել ոչ ավել, քան 30 (երեսուն) փաստաբան: Դասընթացին գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:



Բեռնել

Վերադառնալ