ՀՀ Փաստաբանների Պալատ

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱ «ՄԱՅՐ ԹԵՐԵԶԱՅԻ ՔՈՒՅՐԵՐ» ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

13.12.2016 12:35

Հարգելի փաստաբաններ,

Շարունակելով մեր ավանդույթը՝ ցանկանում ենք 2016թ. դեկտեմբերի 22-ին ժամը 17:00-ին այցելել Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, որտեղ խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդություն ունեցող երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են:

Մանկատան երեխաներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անձամբ այցելելու ցանկություն ունեցող փաստաբանները կարող են [email protected] նամակ ուղարկել կամ անհրաժեշտ իրը ստացականով հանձնել փաստաբանների պալատի ընդունարանի պատասխանատուին:

Մանկատան երեխաներին անհրաժեշտ են նաև հետևյալ իրերը՝
- մանկական մանեժ (կարող է լինել օգտագործված)
- Similac 2 կաթնային խառնուրդ
- BЕBI շիլաներ (каша)
- Huggies, Libero, Puffies տակդիրներ (ցանկացած չափերի) 
- թաց անձեռոցիկներ
- շոկոլադե կոնֆետներ Kinder։

Մանկատունը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում:
Ալերգիկ երևույթները բացառելու նպատակով փափուկ խաղալիքներ չեն ընդունում։

Փաստաբանների պալատից կամավորների խումբը մեկնելու է 2016թ. դեկտեմբերի 22-ին ժամը 16:45-ին։ Եթե ցանկանում եք ներկա գտնվել, ապա խնդրում ենք նախապես տեղեկացնել։

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանների պալատի 
աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ