ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ

30.12.2016 22:54

Հարգելի գործընկերներ,

Անցնող տարին մեր երկրի համար հաջողվածներից չէր: Բոլորիս հայտնի դեպքերն ու իրադարձությունները, մարդկային կորուստները ճգնաժամային վիճակներն ու դրանց հաղթահարման առավել արդյունավետ ուղիներ որոնելը այս տարվա ընթացքում մեր առօրյայի անբաժանելի մասն էին: Փաստաբանական համայնքն անմիջական մասնակցություն չէր կարող չունենալ երկրի համար կարևոր, համախմբվածություն պահանջող հարցերում:

Այսօր կարող ենք արձանագրել, որ անկախ ամեն ինչից, մեր փաստաբանական համայնքը կարողացավ դիմագրավել անակնկալ բարդություններին և հնարավորինս բարձր պահել ՓԱՍՏԱԲԱՆԻ կոչումը: Շնորհակալություն եմ հայտնում մեր փաստաբաններին, մարդու իրավունքների պաշտպանության հարցում չընկրկելու, ՀՀ փաստաբանների պալատի, փաստաբանական գրասենյակների, անհատ փաստաբանների կոչերին միանալու և անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու, ինչպես նաև ապրիլյան դեպքերի առնչությամբ մեր զինվորներին նյութական և բարոյական օժանդակություն ցուցաբերելու համար:

Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի ու Սուրբ Ծննդյան առթիվ: Թո՛ղ նոր տարին գրանցի նոր ձեռքբերումներ, հաղթանակներ և նշանավորվի մարդկային ջերմությամբ՝ ի նպաստ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի խաղաղասեր ժողովրդի: Խաղաղության, հանդուրժողականության և բարության տարի եմ մաղթում:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան



Բեռնել

Վերադառնալ