ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

17.02.2017 10:26

Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 17.02.2017թ. ժամը 18.30-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ակումբը  կազմակերպում է քննարկում՝ ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Ակումբի նիստը վարելու է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Քննարկումը տեղի կունենա ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում (հասցե՝ ք.Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ):

Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:



Բեռնել

Վերադառնալ