ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՎԵՏԵՐԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

10.05.2017 15:04

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՎԵՏԵՐԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հյուրընկալել էր Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերան-փաստաբաններ Նարիման Միրզաբեկյանին, Հրաչիկ Գոգինյանին և Մայիս Ավետիսյանին:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորել է ավագ գործընկերներին Հաղթանակի տոների կապակցությամբ՝ մաղթելով ամուր առողջություն և երկար տարիների կյանք: Ամեն տարի Պալատում հավաքվելու գեղեցիկ ավանդույթը գնահատելով՝ վետերանները նշել են, որ մշտապես հետևում են փաստաբանական համայնքի նորություններին, ուրախանում փաստաբանների գրանցած հաղթանակներով: Մեկ տարվա ընթացքում իրենց կյանքում տեղի ունեցած նորությունները կիսելով Պալատի աշխատակազմի հետ՝ ավագ փաստաբաններն ընդգծել են, որ իրենց համար կարևորը Հայրենիքի խաղաղությունն է՝ հավելելով, որ որոշակի տարիքից հետո բոլոր բարեկեցությունները խաղաղության դիմաց կորցնում են իրենց արժեքը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայրենական մեծ պատերազմի մասնակից փաստաբաններին բարի ցանկությունների, համայնքի խնդիրներով ապրելու և հումորն ու դրական տրամադրվածությունը վառ պահելու համար:


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ