ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱԿՈՒՄԲԻ ՆԻՍՏ

06.06.2017 10:40

Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 06.06.2017թ. ժամը 18:30-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի կունենա ակումբի նիստ, որի ընթացքում մեր գործընկեր Վահան Հովհաննիսյանի առաջարկով կքննարկվեն հետևյալ թեմաները.

1. Դատարանի միջնորդությամբ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքերին որպես հակակշիռ ՀՀ փաստաբանների պալատի կողմից դատավորի դեմ ՀՀ արդարադատության խորհուրդ դիմելու հնարավորությունը և անհրաժեշտությունը,

2. Քրեական նոր օրենսգրքի նախագծի մի շարք նորմերի վերաբերյալ առաջարկների ներկայացում: 

Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. հասցեին` նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը: Ինչպես նաև կարող եք զանգահարել ՀՀ փաստաբանների պալատի ակումբի համակարգող Մարինե Ֆարմանյանին` 091 (094) 49 24 55 հեռախոսահամարներով:

Ակումբի նիստին մասնակցած փաստաբաններին հաշվարկվելու է 4 պարտադիր վերապատրաստման ժամ։



Բեռնել

Վերադառնալ