ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

17.06.2017 07:50

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԾՐԱԳԻՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հունիսի 16-ին ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի և Խորհրդի անդամների նախաձեռնությամբ Գյումրիում իրականացել է մարզերում իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու ծրագրի առաջին հանդիպումը։

Անդրադառնալով մարզակենտրոն Pro Bono խորհրդատվություն տրամադրելու Պալատի նախաձեռնությանը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հիշեցրել է, որ յուրաքանչյուր հինգշաբթի Փաստաբանների պալատում քաղաքացիների համար բաց դռների օր է նշանակված, ինչը գործում է անխափան՝ հնարավորություն տալով բոլորին խորհրդատվության համար դիմել մասնագետներին: Նա տեղեկացրել է, որ անվճար խորհրդատվություններ պարբերաբար կազմակերպվում են նաև մարզերում՝ միաժամանակ ընդգծելով նման ծրագրերի ակտիվացման միտումը: Նրա խոսքով՝ նման նախաձեռնության հիմնական նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը, օգտակար լինել այն քաղաքացիներին, ովքեր փաստաբանին դիմելու համար չունեն բավարար միջոցներ։ Արա Զոհրաբյանը հանդիպման եկած  մարդկանց տեղեկացրել է, որ այսուհետ Գյումրիի փաստաբանները շաբաթական մեկ օր քաղաքացիներին տրամադրելու են անվճար իրավաբանական խորհրդատվություն։
Խորհրդատվությանը դիմած քաղաքացիների հիմնական խնդիրները վերաբերել են վարկային, բնակարանային, հողային և աշխատանքային իրավահարաբերություններին։
Պալատի և Խորհրդի անդամներն այցի շրջանակներում հանդիպել են նաև Շիրակի մարզի Հանրային պաշտպանի գրասենյակի    գործընկերներին,   մարզի փաստաբաններին: Վերապատրաստման դասընթացի շրջանակներում, գործընկերների հետ քննարկվել են մի շարք մասնագիտական խնդիրներ, զրույց է ծավալվել մասնագիտական վարքագծի դրույթների, մասնավորապես՝ փաստաբան-փաստաբան, փաստաբան- հաճախորդ և փաստաբան-դատարան փոխհարաբերություններին առնչվող խնդիրների շուրջ:


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ