ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ԲԺԻՇԿՆԵՐ ԼԵՎՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՄԼԵՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ

17.08.2017 14:38

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը շնորհակալություն է հայտնում Ժորժ Պոմպիդուի անվան Փարիզի եվրոպական հիվանդանոցի սիրտ-անոթային ավագ վիրաբույժ Լևոն Խաչատրյանին և Էրեբունի Սրտաբանական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր սրտաբան, ԵՊԲՀ պրոֆեսոր Համլետ Հայրապետյանին՝ փաստաբանների համար սրտի անվճար հետազոտություն անցկացնելու և բժշկական խորհրդատվություն տրամադրելու համար:

Այս նախաձեռնության շրջանակում հետազոտվել է 26 փաստաբան:


Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
մամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյան



Բեռնել

Վերադառնալ