ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ։ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ

12.10.2017 15:57

Հարգելի փաստաբաններ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատը ՌԴ փաստաբանների պալատի և Եվրոպայի խորհրդի HELP (Իրավունքի ոլորտի մասնագետների ուսուցում մարդու իրավունքների վերաբերյալ) ծրագրի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպում է վերապատրաստման դասընթաց՝ «Ընտանեկան իրավունքը և մարդու իրավունքները։ Երեխաների և մեծահասակների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները» թեմայով։ Դասընթացը կազմակերպվելու է 22.11.2017 թվականից մինչև 16.02.2018 թվականը։ Դասընթացը անցկացվելու է ռուսերեն լեզվով, HELP հարթակի միջոցով (հեռավար ուսուցման եղանակով)։

Դասընթանցին մասնակցությունը յուրաքանչյուր փաստաբանի համար կհաշվարկվի վերապատրաստման 40 ակադեմիական ժամ՝ համապատասխանաբար 2017 թվականի համար 20 և 2018 թվականի համար 20 ակադեմիական ժամ: Դասընթացի ավարտին փաստաբաններին տրվելու է մասնակցության վկայական։

Դասընթացին մասնակցության դիմումը ուղարկեք [email protected] հասցեին։

Կից ներկայացնում ենք մանրամասն տեղեկատվություն դասընթացի վերաբերյալ (օրակարգը), ինչպես նաև դիմումի ձևանմուշը։ 



Բեռնել

Վերադառնալ