ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ՀՐԱՎԵՐ

23.10.2017 15:24

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի աշխատանքային խումբը «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հետ կապված առաջարկությունների փաթեթ է նախապատրաստում։

Նախագծի հետ կապված խնդիրները բազմակողմանի վերլուծելու նպատակով, Նախագիծը փաստացի կազմած  հեղինակներին, ինչպես նաև այն կազմակերպություններին և անհատներին, որոնք արձանագրել են ընտանիքում բռնությունների դեպքեր, աշխատանքային խումբը հրավիրում է մասնակցել քննարկմանը, որ տեղի կունենա 2017թհոկտեմբերի 25-ին, ժամը 11։00-ին՝ ք․Երևան, Զաքիյան 7-2 հասցեում (ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենք, 4-րդ հարկ)։

ՀՀ փաստաբանների պալատի

Աշխատանքային խմբի անդամ՝

Արտաշես Խալաթյան



Բեռնել

Վերադառնալ