ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆ ԳԱՌՆԻԿ ԹՈՒԽՏԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏ» ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

24.10.2017 11:26

ՓԱՍՏԱԲԱՆ ԳԱՌՆԻԿ ԹՈՒԽՏԱՐՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է  «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏ»  ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը երկարամյա աշխատանքի, մասնագիտական բացառիկ կարողությունների և փաստաբանական ինստիտուտում ներդրած ավանդի համար 
«Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով է պարգևատրել փաստաբան Գառնիկ Թուխտարյանին:

Պարգևատրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փաստաբանների պալատի խորհրդի անդամները, փաստաբանի ընտանիքի անդամները և փաստաբան գործընկերները:

Արա Զոհրաբյանը, շնորհավորելով փաստաբան Գառնիկ Թուխտարյանին շեշտել է, որ Գառնիկ Թուխտարյանը փաստաբանի օրինակելի կերպար է իր զսպվածությամբ, համարձակությամբ, արհեստավարժությամբ և եզակի հռետոր է։

Փաստաբան Գառնիկ Թուխտարյանը նշել է, որ իր համար պարգևատրումը մեծ պատիվ և միևնույն ժամանակ պատասխանատվություն ներշնչող անակնալ է:

Հիշեցնենք, որ վերջին չորս տարվա ընթացքում «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով պարգևատրվել է միայն փաստաբան Ռուբեն Սահակյանը։


01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ