ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է 1354 ՓԱՍՏԱԲԱՆ

22.01.2018 16:48

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման դեմ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում փաստաբանները: Այս մասին տեղեկանում ենք փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից: 16.01.2018թ. ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպված քննարկման ժամանակ փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից և կառավարությունից Նախագծում ներառված՝ փաստաբանի նկատմամբ դատարանի կողմից տուգանքի տեսքով դատական սանկցիա կիրառելու հնարավորությունը բացառել:

Նշված հայտարարությանը 22.01.2018թ. ժամը 14:00-ի դրությամբ միացել է 1354 փաստաբան: 

Բեռնել հայտարարությունը  փաստաբանների անուններով



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ