ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԵՎ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

04.09.2018 12:17

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԵՎ ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը 13.07.2018թ. գրությամբ դիմել էր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ բարձրաձայնելով քրեակատարողական հիմնարկներում մաքրության և տեսակցության սենյակներում անհրաժեշտ գույքի բացակայության խնդիրը, ինչպես նաև անդրադարձել էր կալանքի տակ գտնվող պաշտպանյալին արդյունավետ իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ համակարգիչների՝ արգելված իրերի և առարկաների ցանկից հանելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների կատարման անհրաժեշտությանը։

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահին ուղղված 03.09.2018թ. գրությամբ տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի քննչական գործողություններ կատարելու համար նախատեսված առանձնասենյակները մասամբ համալրվել են անհրաժեշտ գույքով:

Փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ համակարգիչների՝ արգելված իրերի և առարկաների ցանկից հանելու հարցի հետ կապված ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ ներկայումս մշակվում է քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին առնչվող նախագծերի փաթեթ, որի շրջանակներում կդիտարկվի նաև փաստաբանների, պաշտպանների, ինչպես նաև քրեական վարույթ իրականացնող մարմինների ներկայացուցիչների՝ քրեակատարողական հիմնարկ համակարգչով մուտք գործելու հնարավորության հարցը:

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
աշխատակազմ



Բեռնել

Վերադառնալ