ՀՀ Փաստաբանների Պալատ

ԷՍՏՈՆԻԱՅԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

19.09.2018 15:18

ԷՍՏՈՆԻԱՅԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ

ՀՀ փաստաբանների պալատը հյուրընկալել է մոտ 30 էստոնացի դատական կատարողներ և սնանկության կառավարիչներ՝ Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի նախագահ Մատի Կադակի և Դատական միության նախագահ Յանեկ Փուլի գլխավորությամբ:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ փաստաբանների պալատի կառուցվածքը, փաստաբանների գործունեության իրավական հիմքերը ու հարաբերությունները պետական մարմինների հետ, փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու կարգը, ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի իրավաբանների համար:

Հանդիպման ընթացքում հյուրերը հետաքրքրություն են ցուցաբերել Փաստաբանական դպրոցի և Հանրային պաշտպանի գրասենյակի նկատմամբ:

Հանդիպմանը ներկա սնանկության գործերով կառավարիչ Տիգրան Սահակյանը պատասխանել է Էստոնիայի սնանկության կառավարիչների միության անդամների հարցերին, որոնք վերաբերվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքին:

Հանդիպման ավարտին Էստոնացի հարկադիր կատարողներն ու սնանկության կառավարիչները շրջայց են կատարել Փաստաբանների պալատում, ՀՀ փաստաբանների դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում:


01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ