ՀՀ Փաստաբանների Պալատ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

27.09.2018 19:38

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի փաստաբաններ

27.09.2018թ, ժամը 18:30-ից, ք.Երևան, փ.Զաքյան 7-2, 4-րդ հարկ, թիվ 14 սենյակում, ՀՀ փաստաբանների պալատում (այսուհետ` Պալատ) տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզում մարզային համակարգողի 29.09.2018թ. ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը:

Տպագրվել է 36 հատ քվեաթերթիկ (34 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 19.09.2018թ. դրությամբ, և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով):

Տպագրված քվեաթերթիկները կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակի հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է:

Միաժամանակ հայտնում ենք, որ 29.09.2018թ քվեարկությունը սկսվում է ժամը 11:30-ից և ավարտվում է նույն օրը` ժամը 13:30-ին,

Սևան քաղաքի Նաիրյան164 հասցեում։


ՀՀ փաստաբանների պալատի 

մարզային հաշվիչ հանձնաժողով



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ