ՀՀ Փաստաբանների Պալատ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԽՈՒՄԲԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

10.12.2018 19:03

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԽՈՒՄԲԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրության կապակցությամբ քաղաքացիներին իրավական օգնության տրամադրելու համար ՀՀ փաստաբանների պալատում գործել է արագ արձագանքման խումբ:

Դեռևս դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն այդ մասին հաղորդագրությամբ հանդես էր եկել: Տեղեկությունը լայնորեն տարածվել էր թե՛ էլեկտրոնային լրատվամիջոցներում և թե՛ քվեարկության օրը հեռուստաընկերություներից մի քանիսի եթերներում:

Այս օրերի ընթացքում արագ արձագանքման խմբին դիմել է թվով 23 քաղաքացի: Քաղաքացիները դիմել են հիմնականում հաշվառման վայրից տարբերվող հասցեում, ստացիոնար բուժման հաստատությունում ընտրություն կատարելու հնարավորության, ինչպես նաև ընտրական կարգի վերաբերյալ հարցերով։

 

 

 

 



Բեռնել

Վերադառնալ