ՀՀ Փաստաբանների Պալատ

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

22.01.2019 14:51

Հայաստանի  Հանրապետության  փաստաբանների  պալատի  խորհրդի 21․01․2019թ․ թիվ 2/15-Ա որոշմամբ փոփոխվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի կազմը, այդ թվում՝ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի անդամ, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանին կփոխարինի փաստաբան, իրավաբանական   գիտությունների   թեկնածու  Ռուբեն  Մելիքյանը,  քանի  որ  խորհրդի  21․01․2019թ․  մեկ այլ որոշմամբ Հերիքնազ Տիգրանյանի փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցվել է՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր հանդիսանալու հիմքով:

ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական դպրոցը շնորհակալություն են հայտնում Հերիքնազ Տիգրանյանին արդյունավետ համագործակցության համար և մաղթում բեղմնավոր աշխատանք ՀՀ ազգային ժողովում՝ ի նպաստ Մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ու իրավական պետության հիմնարար արժեքների պահպանման:






Բեռնել

Վերադառնալ