ՀՀ Փաստաբանների Պալատ

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

13.03.2019 21:43

ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հարգելի փաստաբաններ

13.03.2019թ, ժամը 18:30-ից, ք.Երևան, փ.Զաքյան 7-2, 4-րդ հարկ, թիվ 14 սենյակում, ՀՀ փաստաբանների պալատում (այսուհետ` Պալատ) տեղի ունեցավ Արարատի և Կոտայքի մարզերում մարզային համակարգողների 16.03.2019թ. ընտրությունների քվեաթերթիկների տպագրությունը:

Տպագրվել են.

Արարտի մարզի մասով՝  63 հատ քվեաթերթիկ (61 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 11.03.2019թ. դրությամբ, և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),

Կոտայքի մարզի մասով՝  63 հատ քվեաթերթիկ (61 հատ` ըստ ընտրողների ցուցակի` 11.03.2019թ. դրությամբ, և 2 հատ` ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով),

Տպագրված քվեաթերթիկները կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակների հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում, որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով փակվել է:

Միաժամանակ հայտնում ենք, որ քվեարկությունը սկսվում է 16.03.2019թ-ի ժամը 11:00-ից և ավարտվում է նույն օրը` ժամը 15:00-ին, ՀՀ փաստաբանների պալատում (հասցեն՝ ք.Երևան, փ.Զաքյան 7-2, 4-րդ հարկ)։


ՀՀ փաստաբանների պալատի 

մարզային հաշվիչ հանձնաժողով

 



Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ