ՀՀ Փաստաբանների Պալատ

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԹԻՄԸ ՍՏԱՑԵԼ Է ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԶԵՂՉՈՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

24.10.2019 17:50

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԹԻՄԸ ՍՏԱՑԵԼ Է  ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ԶԵՂՉՈՎ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ֆրանսիական համալսարանում տեղի Է ունեցել դատախաղ-մրցույթ ֆրանկոֆոն ուսանողների միջև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ:

Դատախաղ-մրցույթին մասնակցել են 13 ուսանողներ՝ բաշխված 5 թիմերում։ Նրանք  ֆրանսերեն լեզվով ներկայացրել են իրենց ելույթները «Փաստաբանի խոսքի ազատություն, թե՞ դատական հեղինակության պաշտպանություն» թեմայով։

Բոլոր մասնակիցները Ֆրանսիական համալսարանի կողմից ստացել են մասնակցության վկայականներ, իսկ հաղթող թիմը և լավագույն բանախոսը` Ֆրանսիայում պրակտիկա անցնելու հնարավորություն։

Լավագույն արդյունք ցուցաբերած ուսանողներին տրամադրվել է ՀՀ փաստաբանական դպրոցում զեղչով սովորելու հնարավորություն։

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ՀՀ փաստաբանների պալատի, Մոնպելյեի փաստաբանների պալատի, Մոնպելյեի Փաստաբանների պալատի Մարդու իրավունքների ինստիտուտի, Հայաստանի Սենգորի ամբիոնի կողմից։


01
01
01
01
01
01
01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ