ՀՀ Փաստաբանների Պալատ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

01.11.2019 14:06

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Գերմանիայի Թյուբինգենի Կրիմինոլոգիայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր  Յորգ Քինցիգի եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս Լիանա Մարուքյանի հետ ` «Հանցավորության փոխակերպումները Գերմանիայում և քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումները» թեմայով։

Միջոցառման ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանը: Նա ողջունել է մասնակիցներին` կարևորելով նման միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը փաստաբանների համար:

Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել նաև «Գերմանահայկական իրավաբանների միություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Բեգլարյանը` շնորհակալություն հայտնելով ՀՀ փաստաբանների պալատին համագործակցության և միջոցառումը հյուրընկալելու համար:

Միջոցառման շրջանակներում գերմանացի պրոֆեսորը, ինչպես նաեւ միջոցառմանը մասնակից Վրաստանից ժամանած երկու պրոֆեսորները, հայ փորձագետի հետ միասին քննարկել են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նոր նախագծի մեջ տեղ գտած էական փոփոխությունները: Գերմանացի պրոֆեսորը ներկայացրել է Գերմանիայում քրեաիրավական ոլորտում տեղի ունեցող վերջին բարեփոխումները, մասնավորապես շեշտադրում է կատարվել վերասոցիալականացման, հանցավոր ենթամշակույթի դեմ պայքարի համար ձեռնարկվող միջոցառումների իրականացման, այդ թվում նաև պատժի, ազատազրկման հետ կապված պատժատեսակին այլընտրանքային պատժամիջոցներ նշանակման հարցերին:

Միջոցառման նպատակն էր ստեղծել փորձի փոխանակման հարթակ հայ և գերմանացի մասնագետների համար:

Միջոցառումը կազմակերպվել էր «Գերմանահայկական իրավաբանների միության» կողմից` Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հետ համագործակցության շրջանակներում:


01
01
01
01



Բեռնել

Վերադառնալ