ՀՀ Փաստաբանների Պալատ

Երկամսյա դասընթացներ՝ Փարիզում

08.06.2013 10:00

Հարգելի փաստաբաններ,

Հայաստանի Հանրապետության և Փարիզի փաստաբանների պալատների համագործակցության շրջանակներում ձևավորված ավանդույթի համաձայն այս տարի նույնպես Հայաստանից 2 փաստաբան հնարավորություն կունենա մասնակցել Փարիզում անցկացվելիք երկամսյա դասընթացների, որի ընտրական փուլը սկսված է:

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ֆրանսերեն լեզվի գերազանց իմացությամբ այն փաստաբանները, ում տարիքը չի գերազանցում 40 տարեկանը և ովքեր ունեն փաստաբանի առնվազն 3 ամսվա փորձ: Մրցույթն անց է կացվում ընդամենը 2 /երկու/ տեղի համար:

Դասընթացի ժամկետն է 2013թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները:

Հիշեցնենք, որ Փարիզում բնակվելու և ճանապարհի բոլոր ծախսերը հոգում է անձամբ փաստաբանը:

Որպես թեկնածու գրանցվելու համար դիմել մինչև հունիսի 10-ը:



Բեռնել

Վերադառնալ